
Նշանվածները
6 490 ֏
Մնացել է ընդամենը 2 հատ
1
Նկարագրություն
Նշանվածները - Ալեսսանդրո Մանձոնի
Ալեսսանդրո Մանձոնիի (1785-1873) «Նշանվածները» պատմավեպը իտալական ռոմանտիզմի պսակն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1825-27-ին, իսկ վերջնական տարբերակը հրատարակվել է 1840-42 թթ.: Սիրո այս ոդիսականը ծավալվում է 17-րդ դարի Լոմբարդիայում: Մանձոնիի և նրա վեպի մեծ երկրպագու Ումբերտո Էկոն գրել է. «Դեպքերն ու կերպարները հորինված են և դրանով հանդերձ այնպիսի բաներ են հաղորդում այդ ժամանակաշրջանի Իտալիայի մասին, որ պատմության գրքերը երբեք էլ նման հստակությամբ չեն փոխանցում մեզ»: «Նշանվածները», ինչպես իրավամբ նկատել է Էկոն, «դուր է գալիս բոլորին՝ ուսյալին թե անուսին, մեծին թե փոքրին, կեղծ բարեպաշտին թե անաստվածին»: Խոսքը ոչ միայն ամենաճանաչված իտալական վեպի մասին է, այլև համաշխարհային գրականության անվիճելի գլուխգործոցի:
ISBN: 978-9939-76-859-5
Էջեր՝ 552
Կազմը՝ կոշտ
Լեզու՝ հայերեն
Չափսը՝ 165×235
Հրատարակվել է՝ 2022
Անտարես Հրատարակչություն
Բնութագրերը
- Չափեր
- 165 × 235 մմ
- Լեզու
- Հայերեն
- Հրատարակչություն
- Անտարես
- Հեղինակ
- Ալեսսանդրո Մանձոնի



